top of page
Search

Կատուները ընկնում են պատուհանի՞ց։

  • sollucett
  • Jul 9, 2022
  • 2 min read

Կատուները ընկնում են պատուհանի՞ց։
Կատուները ընկնում են պատուհանի՞ց։

Եկել է գարուն-ամառ սեզոնը, կատուների պատուհաններից թռչելու պիկային շրջանը, երբ գրանցվում են հիմնական դեպքերը:

Կատուները միշտ սիրել են բարձրություն և երևի դրանով է պայմանավորված, որ նրանք նախանձում են ծիտիկներին: Բայց դա համարյա միշտ վերջանում է ողբերգական, եթե մենք՝ սիրով լի տերերս, չհոգանք նրանց անվտանգության մասին:

Բավական է կատուները տեսնեն մի թռչող օբյեկտ՝ ծիտիկ, ճանճ, կամ ՉԹՕ (որևէ այլմոլորակային), որին փորձեն որսալ, երբ նրանք մոռանում են, որ երազել թևեր ունենալ ու փաստացի ունենալը տարբեր բաներ են, նրանք ընկնում են ցած ու կամ մնում են տեղում, կամ ջարդուխուրդ եղած սողալով մտնում են որևէ ծակը և այնտեղ մահանում ավելի ուշ:

Դեպքերը, երբ կատուները բարձրությունից ընկնելուց ողջ են մնում ու առողջ, բավական քիչ են, այնպես որ պետք չէ լինել այդքան վստահ, որ ձեր կատուն ամենախելացի է, որ չի ընկնի, բոլոր ընկած կատուների տերերը նույն կարծիքի են եղել։ Եթե դուք սիրում եք ձեր կատվին և իր լավն եք ուզում, ապա անհրաժեշտ է ձեռնարկել ամեն ինչ նրա անվտանգության համար։

Առաջնահերթ ձեր տան բոլոր բացվող պատուհաններին հակակատու ցանց տեղադրեք։ Սովորական ցանցը անօգուտ է, կատուն հեշտությամբ կարող է ճանգրտելով բացել այն, իսկ հակակատու ցանցերը շատ պինդ են, և կատուն չի կարողանա դրանք բացել։


Կատուները ընկնում են պատուհանի՞ց։
Կատուները ընկնում են պատուհանի՞ց։

Դեպի պատշգամբ տանող դռան դիմաց նույնպես տեղադրեք հակակատու ցանց։ Այդպես կատուն կունենա մաքուր օդ շնչելու հնարավորություն, միևնույն ժամանակ կլինի պաշտպանված։ Կամ էլ կարող եք ամբողջ պատշգամբը պատել հակակատու ցանցով՝ ֆինանսապես դա բնականաբար ավելի թանկ կնստի, բայց փոխարենը կատուն կունենա ավելի մեծ ազատություն։

Պատուհանները երբեք մի բացեք աւղղահայաց, շատ կատուներ փորձում են դուրս գալ արանքից, ոմանց մոտ դա ստացվում է, իսկ ոմանք էլ մնում են արանքը և վնասում են իրենց թաթերը և ներքին օրգանները, ինչի հետևանքով նրանք կարող են սատկել դաժան ցավերով։ Եթե ուզում էք ուղղահայաց բացել պատուհանը, ապա գնեք հատուկ սահմանափակիչներ պատուհանների համար, կամ էլ ցանց տեղադրեք կողքերից։

Պատուհանները լվանալու ժամանակ, երբ ստիպված պետք է ցանցը հանեք, պարտադիր փակեք ձեր կատվին ուրիշ սենյակում։ Եթե դա չանեք՝ դուք չեք էլ հասցնի նկատել, թե ինչպես ձեր կատուն շուտ կմոտենա պատուհանին և կհայտնվի դրսում։

Եթե միևնույնն է կատուն ընկնում է պատուհանից՝ վայրկյան շուտ տարեք իրեն անասնաբուժարան, որտեղ նրան ամբողջությամբ կզննեն և կփորձեն բժշկել։ Անգամ եթե կատուն 2րդ հարկից ընկնի, դա կարող է ունենալ շատ ողբերգական վերջաբան։

Մի անտեսեք կատվի անվտանգությունը. ցանց տեղադրելը զգալիորեն ավելի պակաս ծախսատար է, քան կատվին անասնաբույժի մոտ տանելը։

Comments


bottom of page