Ինչպե՞ս գտնել կորած կատվին։
- sollucett
- Jul 9, 2022
- 3 min read

Եթե ձեր կատուն կորել է, մի հուսահատվեք, փորձեք սառնասրտորեն վերլուծել իրավիճակը և փնտրել նրան։ Կան փնտրելու բազում միջոցներ․ փորձեք կիրառել հերթականությամբ՝ ըստ արդյունավետության։
Սովորաբար կատուները կորելու վայրից հեռու չեն գնում՝ վախեցած լինելու պատճառով։ Նրանք նախընտրում են թաքնվել մոտակայքում։ Բայց վախի պատճառով նրանք կարող են անգամ ձեր կանչին չարձագանքել։
Ինչքան շուտ սկսեք փնտրել ձեր կատվին իր կորելու վայրում, այդքան մեծ կլինի հավանականությունը, որ կգտնեք իրեն, իսկ ուշացնելու դեպքում մեծանալու է հավանականությունը, որ կատուն կհեռանա իր կորելու վայրից։
Եթե դուք վերջերս եք տեղափոխվել ուրիշ տուն, ապա խնդրեք ձեր նախորդ տան հարևաններին, որ նայեն իրենց տների շուրջը, կարող է ձեր կատուն գնացել է իր նախկին տան կողմերը։
Անգամ եթե դուրսը լուսավոր է՝ պարտադիր վերցրեք ձեզ հետ լապտեր։ Կատուն ամենայն հավանականությամբ վախի պատճառով թաքնվել է ավտոտնակների ետևում, նկուղներում, կտուրներում, ծառերի վրա, մութ անկյուններում, դժվար հասանելի վայրերում։ Լապտորը մութ անկյունում կլուսավորի կատվի փայլող աչքերը և դուք կտեսնեք իրեն։

Զանգահարեք ձեր մտերիմներին և խնդրեք, որ ձեզ հետ միասին փնտրեն ձեր կատվին։ Ասացեք ձեր ընկերներին, որ չանեն կտրուկ շարժումներ՝ դրանով ավելի չվախեցնեն կատվին և եթե նրանք գտնեն կատվին, զանգահարեն ձեզ և դուք ինքներդ մոտենաք կատվին, այլ ոչ թե նրանք։
Կատվին կանչեք ցածր ձայով ։ Հիշեք, որ նա վախեցած է, և անգամ իր տիրոջ բարձր ձայնից նա ավելի կվախենա և չի արձագանքի։ Ցածր ձայնով տվեք իր անունը։ Վախեցած և սովածացած կատուն սկսելու է մլավել, երբեմն կանգ առեք տեղում մի քանի րոպեյով և փորձեք լսել կատվի մլավոցներ։ Ուրիշ կենդանիների առկայությունը կարող է վախեցնել ձեր կատվին, եթե մոտակայքում լինեն ուրիշ կատուներ, չի բացառվում, որ հենց այդ կատուներն են նրան վախեցրել և քշել։ Խնդրեք այդ կատուների տերերին, որպեսզի ժամանակավոր իրենց կատուներին տնից բաց չթողնեն, որպեսզի կարողանաք գտնել ձեր կատվին։

Եթե դուք ունեք շուն, ով կատվի հետ լավ հարաբերությունների մեջ չէ, հեռու պահեք նրանց իրարից, իսկ եթե ձեր շունը մոտ է կատվի հետ և ընկերություն է անում իր հետ, ապա վերցրեք ձեր շանը ձեզ հետ, միասին փնտրելը կլինի ավելի արդյունավետ։
Եթե ձեր կատուն ունի սիրելի խաղալիք, անպայման վերցրեք ձեզ հետ այդ խաղալիքը՝ դա տեսնելուց կատուն խաղաղությամբ կլցվի, դուրս կգա իր թաքնվելու վայրից և կմոտենա ձեզ։
Մոտեցեք մոտակայքում գտնվող մարդկանց, ցույց տվեք ձեր կատվի լուսանկարները, նրանք կարող էն տեսած լինել ձեր կատվին։ Հատկապես մոտեցեք խաղացող երեխաներին, բակում հաճախ ժամանակ անցկացնող տարեցներին, հավաքարարներին, բանվորներին՝ նրանք ամենայն հավանականությամբ երկար ժամանակ է ինչ գտնվում են այդ տարածքում, և ավելի հավանական է, որ հենց նրանք տեսած լինեն ձեր կատվին։ Անպայման դիմեք կենդանիներ կերակրող կամավորներին՝ քաղցած կատուն հավանական է, որ կմոտենա նրանց «ճաշարանին»։ Խոսք տվեք նրանց պարգևատրել, եթե օգնեն կատվին գտնել։ Պարգևատրվելը մարդուն ավելի է մոտիվացնում օգնել ձեզ։
Եթե այսքանից հետո չեք գտել ձեր կատվին, ապա շարունակեք փնտրելը արևի մայր մտնելուց հետո։ Կատուները մթության մեջ իրենց զգում էն շատ ավելի ապահով և մթության մեջ կարող էն դուրս գալ իրենց թաքնվելու վայրից։ Նրանք հեռու չեն գնա, պարզապես թաքնվելու մի վայրից կգնան մյուսը։ Քիչ չեն դեպքերը, երբ կատուները գտնվել էն ամիսներ անց հենց այն վայրի մոտակայքում, որտեղ նրանք կորել են։

Եթե ձեր կատվին գողացել էն, ապա շտապ դիմեք ոստիկանություն, մանրամասնորեն ներկայացրեք իրողությունը և հետևեք գործի ընթացքին։
Հայտարարություն գրեք ձեր կատվի կորստի մասին և փակցրեք այդ հայտարարությունները այն շրջանում, որտեղ կորցրել էք նրան։ Տեղադրեք այդ հայտարարությունը սոց․ կայքերում, հատկապես կենդանասերների խմբերում։ Խնդրեք մարդկանց, որ տարածեն ձեր հայտարարությունը, որպեսզի հնարավորինս շուտ գտնվի ձեր ընկերը։ Ուշադիր զննեք համացանցում հայտարարությունները․ չի բացառվում, որ ձեր կատվին արդեն մեկ ուրիշը գտել է և տեղադրել է հայտարարություն, որ փնտրում է կատվի տիրոջը։
Տեղադերք ձեր տան մոտ թվային տեսախցիկներ՝ շարժման դատչիկներով։ Չի բացառվում, որ գիշերը ձեր կատուն անցնի տան մոտով, և այդ տեսախցիկների արձագանքի շնորհիվ, դուք կիմանաք դրա մասին և շուտ կմեկնեք ձեր ընկերոջը գրկելուն և տուն վերադարձնելուն։
Comments