top of page
Search

Ինչո՞ւ են շները հարձակվում

  • sollucett
  • Jul 9, 2022
  • 1 min read

Updated: Oct 19, 2022

Ինչո՞ւ են շները հարձակվում
Ինչո՞ւ են շները հարձակվում

Բազմաթիվ դեպքեր են հայտնի, որոնք ցույց են տալիս շների հավատարմությունը իրենց տերերի նկատմամբ։ Շունն այն կենդանին է, որը սիրում է իր տիրոջն ավելի, քան ինքն իրեն և պատրաստ է անգամ իր կյանքը զոհաբերել հանուն նրա։ Բայց շներն էլ մարդկանց նման ունեն զգացմունքներ և ամենակարևորը՝ ինքնապահպանության բնազդ։ Հաճախ մարդիկ անպատասխանատու քայլեր են անում․ սիրում են հալածել և տանջել դիմացինին, մնալ անպատիժ։ Նրանցից շատերը այդպես են վերաբերվում նաև անմեղ շների հետ։ Բազում շներ ենթարկվում են ծաղրանքների և տանջանքների մարդկանց կողմից և ամեն մի այդպիսի արարք շան մեջ առաջացնում է նենգություն և ագրեսիա մարդկանց նկատմամբ։

Ինչո՞ւ են շները հարձակվում
Ինչո՞ւ են շները հարձակվում

Որոշ շներ կարող են հարձակվել ձեզ վրա, որովհետև նմանեցրել են ձեզ այն մարդկանց, ովքեր վնասել են իրեն, տանջել, ծաղրել կամ վախեցրել են և դուք կարող եք տուժել ոչ թե այդ շան, այլ շան նկատմամբ ագրեսիվ գործողություններ կատարած մարդկանց պատճառով: Մի՛ մեղադրեք շներին, մեղադրեք այն մարդկանց, ովքեր հաճույք են ստանում դիմացինին տանջելուց և տանջամահ անելուց։ Անհրաժեշտ է պայքարել ոչ թե այդ շների, այլ նման մարդկանց դեմ։ Այդ մարդիկ պետք է վերջապես հասկանան, որ շունը նույնպես Աստծո ստեղծած էակ է և միշտ պետք է հիշել՝ շունը մարդ չէ, որ հարձակվի առանց պատճառի։

Comments


bottom of page