top of page

Նորություններ
Հոդվածներ

Հարկ կարեկցանքի համար․ կենդանիների տերերին ի՞նչ են խոստանում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած նորարարությունները

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ընտանի կենդանիների հաշվառումը։ Նախաձեռնությունը դեռ տարածվում է միայն Երեւանի վրա։ Ինչի՞ մասին է նախաձեռնությունը, ո՞րն է նպատակն ու հնարավոր հետեւանքները․ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է SOL «SOl lucet omnibus» («Արեւը բոլորինն է) սոցիալական կազմակերպության ղեկավար Լալա Պողոսյանը։ Կազմակերպությունն ի թիվս այլնի զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով։ 

  

default.jpg

Թափառող կենդանիների մտահոգող ու չլուծվող խնդիրները

2019-ից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար օրենքով քրեական պատիժ է սահմանվել: Թեեւ օրենքի ընդունումից հետո կա ակնհայտ առաջխաղացում, թափառող կենդանիների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունքի դեպքերը չեն նվազում:

Մեկ ամիս առաջ Երվանդ Քոչարի 27 հասցեում բակի սիրելի շներից մեկի դաժան սպանությունը ոտքի էր կանգնեցրել ե՛ւ բակի բնակիչներին, ե՛ւ ակտիվ գործունեություն ծավալող կենդանասերներին։ Նրանց եւ ոստիկանության համատեղ ջանքերով գործ է հարուցվել, որով զբաղվում է քննչական կոմիտեն:

cat-3.jpg

Կենդանապաշտպան. Մարդու իրավունքների եւ կենդանիների իրավունքների հռչակագրի օրվա առիթով. Սիրելը Աստծո պարգեւ է

Որեւէ մեկին սիրելը Աստծո պարգեւ է, բայց բոլորին չէ, որ այն տրվում է միանգամից։ Այս մասին է Լալա Պողոսյանի՝ SOL «SOl lucet omnibus» (Արեւը լույս է տալիս բոլորին) սոցիալական կազմակերպության ղեկավարի հոդվածը։ Նա այլ հարցերի հետ մեկտեղ զբաղվում է նաեւ կենդանիների պաշտպանությամբ։

Սիրո փոխարեն սկսել են խոսել իրավունքների մասին, որովհետեւ դեռեւս այն ժամանակներում եւ առ այսօր մարդիկ հավանաբար չեն կարողացել անմիջապես հաղթահարել Կտակարանի նշաձողը։ 

  

default-2.jpg
bottom of page