top of page

Մեր Պատմությունը

  • նպաստել հասարակության մեջ բարոյական, մարդկասիրական արժեքների ձևավորմանը, 

  • խթանել էկոհամակարգի հետ ներդաշնակ ապրելու մշակույթը,

  • խթանել քաղաքացիական ակտիվության, իրազեկվածության և պատասխանատվության արժեքների ձևավորումը և տարածումը,

  • նպաստել հասարակության խոցելի խմբերի նկատմամբ (ինչպես նաև կենդանիների նկատմամբ) հանդուրժողական և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը որպես հասարակության արժեքային համակարգի բարոյական հիմք,

  • խթանել ցանցային կառույցների ստեղծումը,    նպաստել համայնքներում ցանցային կառույցների ձևավորմանը՝ կենդանիների, նրանց խնամող անձանց (այսուհետ՝ խնամակալների) պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության բոլոր դերակատարների մասնակցությունն ապահովելու և նրանց միջև սոցիալական կապերի ամրապնդման միջոցով,

  • նպաստել իշխանությունների հետ փոխգործակցող քաղաքացիական նախաձեռնություններ իրականացնող միավորների ստեղծմանը, 

  • նպաստել իշխանության բոլոր ճյուղերի (օրենսդիր, գործադիր, դատական և տեղական ինքնակառավարման մարմիններ) հետ փոխգործակցության մշակույթի ձևավորմանը,

  • իրականացնել խոցելի խմբերի (ինչպես նաև կենդանիների, նրանց տիրապետողների և խնամակալների, կամավորների) շահերի պաշտպանություն՝ ըստ անհրաժեշտության տրամադրելով իրավական, սոցիալ-հոգեբանական և այլ աջակցություն,

  • խթանել ներդաշնակ էկոհամակարգի ձևավորումը, նպաստել կենդանիների նկատմամբ հանդուրժողական և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը՝ հասարակության լայն շերտերին ապահովելով իրավական, քաղաքական, էկոլոգիական, տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնույթի տեղեկատվությամբ՝ հեռուստառադիո հաղորդումների, հրապարակումների, սեմինարների, գիտաժողովների, հետազոտություններ անցկացնելու,  կրթական ծրագրեր իրականացնելու  և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով,

  • նպաստել շրջակա միջավայրի, ինչպես նաև կենդանիների հիմնախնդիրների վերաբերյալ ոլորտները կարգավորող օրենսդրության կատարելագործմանը։

Մեր Թիմը

"Sol Lucet Omnibus" ` «Արևը բոլորինն է» սոցիոէկոլոգիական ՀԿ-ի նպատակներից են՝

Դարձիր մեզնից մեկը ՝ փոխիր մարդասիրական արժեքները

Ահա և մեր թիմը։ Եկեք ծանոթանանք և Դուք կտեսնեք,

ինչպես ենք մենք փոխում կյանքը թե՜ մարդկանց և թե՜ կենդանիների համար։

Մենք հավատում ենք թմի ուժին։ 

Միասին մենք կարող ենք փոխել ամբողջ աշխարհը։ 

Սկսենք մեզնի՜ց:

bottom of page